Պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում` «Վիտես» ՍՊԸ
ք. Երևան, Աճառյան 41/3
Հեռ.` 010 28 86 86
BRP

Vitesse ՍՊԸ–ն հիմնադրվել է 2004 թվականին, որպես Michelin և Pirelli ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: 2006 թվականից սկսել է համագործակցել նաև հանրահայտ BRP ընկերության հետ` Հայաստան ներմուծելով լեգենդար ձնագնացներ, ջրագնացներ և ամենագնացներ:

2011 թվականի հոկտեմբերին Վիտես ընկերությունը բացեց TyrePlus անվադողերի սպասարկման կենտրոն Երևանում` Միշլեն ընկերության սպասարկման ցանցի առաջին մասնաճյուղը  Հայաստանում։

Աճառյան 41/3 հասցեում տեղակայված լայնարձակ ցուցասրահում Դուք հնարավորություն ունեք ծանոթանալու BRP ընկերության տեսականու հետ, իսկ պրոֆեսիոնալ անձնակազմը միշտ պատրաստ է օգնել Ձեզ: Նույն հասցեում է գտնվում նաև BRP սպասարկման կենտրոնը։

Tyresplus անվադողերի սպասարկման կենտրոնը գտնվում է Նար–Դոս 69 հասցեում։

Այսօր, ձեռք բերելով ամենագնաց, ձնագնաց կամ ջրագնաց, դուք ոչ միայն ձեռք եք բերում փոխադրամիջոց,  նաև հաճույքի, էներգիայի, ադրենալինի անսպառ չափաբաժին: Այստեղ ձեզ օգնության է գալիս Vitesse խանութ սրահը` առաջարկելով ձեր փնտրած զգացողությունների հավաքածուն ամբողջական շարքով, իսկ ամենակարևորը` որակյալ կատարմամբ:

Մեզ մոտ մշտապես գրանցվում են նորանոր նվաճումներ` հաճախորդներին տրամադրելով բազմատեսակ ապրանքներ և ծառայություններ: Սրահի գոյության ընթացքում մենք երկար, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր ճանապարհ ենք անցել, որով կարելի է հպարտանալ: Յոթ տարիների ընթացքում մենք կարողացանք մեր ոլորտում հասնել իրական բարձունքների: Ներկայումս Vitesse ընկերությունը պարզապես անվադողերի և ամենագնացների խանութ չէ, այն մեծ կոմպլեքս է, որն արագության և հզորության սիրահարներին հանդես է գալիս նոր առաջարկներով  Մեր հմուտ մասնագետները յուրաքանչյուր պահին պատրաստ են օգնել ոչ միայն պրոֆեսիոնալ խորհուրդներով, այլև գործով:

Ամենագնացների արտադրության կանադական  առաջատար BRP-ի հետ պաշտոնական համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս մշտապես ներկայանալ նոր և որակյալ արտադրանքով:Բոլոր մեքենաները գտնվում են երաշխիքային սպասարկման մեջ, և հենց մեզ մոտ դուք կարող եք ստանալ երաշխիքային սպասարկման ծառայություններ: 

Vitesse ձեզ ներկայանում է ոչ միայն իր ամենագնացներով, այն ձեր դատին է հանձնում անվադողեր արտադրող համաշխարհային առաջատարների արտադրանքը, այսպիսով, յուրաքանչյուր իրավիճակում,   ձիաուժերի “սանձահարումը” դարձնելով ավելի անվտանգ: 

Բավական է միայն թվարկել գործընկերների անունները, որպեսզի պարզ դառնա Vitesse-ի հզորությունն ու քայլերի մեծությունը. Michelin. Pirelli, BRP` իր Ski-Doo, Lynx, Sea-Doo, Can-AM, Evinrude, Rotax բրենդերով, Micro Scooters, Kormoran, TyrePlus:

Vitesse-ն ազատության մշտական զգացողություն է` լինի ընտրության գործընթացը, թե հենց նոր ձեռք բերած ամենագնացի վարումը:



Աճառյան 41/3 հասցեում գտնվող մեր ցուցասրահը․

Մեր անձնակազմը․

Նար-Դոս 69-14 հասցեում գտնվող TyrePlus սպասարկման սրահի անձնակազմը․
TyrePlus սպասարկման սրահում աշխատանքն է եռում․
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին` ուղարկելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն: Ուղարկել
SITE DEVELOPED BY IMPRESARIO PRODUCTIONS
© 2010 VITESSE LTD.