Պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում` «Վիտես» ՍՊԸ
ք. Երևան, Աճառյան 41/3
Հեռ.` 010 28 86 86
BRP
   


Յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ տեսել է Michelin ընկերության լոգոտիպը` անվադողերի կույտից ստեղծված, Բիբենդում անունը կրող մարդուկին: Այս դարասկզբին մի քանի հեղինակավոր ամսագրեր
Բիբենդումը հռչակեցին աշխարհի ամենահայտնի լոգոտիպը: Սակայն ֆրանսիական Michelin ընկերությունը հայտնի է ոչ միայն իր լոգոտիպով. ընկերությունը հանդիսանում է նաև բազմաթիվ նորարարական մտքերի հեղինակ:
Ընկերության պատմությունը սկսվում է այն բանից, երբ Édouard և André Michelin եղբայները որոշում են ղեկավարել նախկինում իրենց պապիկի ղեկավարած ֆաբրիկան` վերանվանելով այն Compagnie Générale des Établissements Michelin:
Սկզբում ֆաբրիկան արտադրում էր այն ամենն ինչ կարող էր, սակայն իր իրական հաջողությունը ձեռք բերեց այն ժամանակ, երբ ուշադրությունը սևեռեց հեծանիվի վրա: Այստեղ Michelin-ը հեղափոխություն կատարեց, առաջինը առաջարկելով հանրությանը փոխարինելու հնարավորությամբ հեծանվային անվադողերը:
1894 թվականին տեղի ունեցավ մեքենաների առաջին մրցավազքը: Այն ժամանակվա մեքենաների մաքսիմալ արագությունն ընդամենը 21 կմ/ժ էր, սակայն հենց այդ ժամանակ Michelin եղբայրները հասկացան, թե ապագայում որ փոխադրամիջոցները կդառնան գերիշխող և սկսեցին ավելի լրջորեն զբաղվել ավտոմեքենաների անվադողերի արտադրությամբ:
Աշխարհահռչակ լոգոտիպի ծագումն ունի գեղեցիկ պատմություն: Édouard Michelinը ցուցահանդեսներից մեկի ժամանակ տեսավ իրար վրա դասարվոված անվադողեր: Նրա երևակայությունը միանգամից պայծառացավ` ավելացնելով գլուխը, ձեռքերը և ոտքերը: Այն ժամանակվա հայտնի ծաղրանկարիչ Օ’Գալոպը Michelin եղբայրներին ներկայացրեց Մյունխենի գարեջրատներից մեկի կողմից մերժված նկարը, որն էլ դարձավ ընկերության լոգոտիպ:
Michelin-ը անկասկած մեծ հետք է թողել գովազդի աշխարհում: Michelin-ին հաջողվեց իր արտադրանքը մասսայականացնել ուղղեկցող ծառայություններ մատուցելու շնորհիվ: 
Իր գոյության ողջ ընթացքում Michelin-ը հայտնի է դառձել որպես ավտոմեքենաների, հեծանիվների և ինքնաթիռների անվադողեր արտադրող մեծ ընկերություններից մեկը: Ընկերությանը փառք են բերել իր բազմաթիվ նորարարությունները:
Michelin առաջինն էր, ով կարողացավ ստեղծել ապրանքանշան, որն ավելի քան 100 տարի է ընկերության սիմվոլն է:
Այժմ Michelin-ը ավտոսիրողներին է ներկայանում իր բնապահպանական կոնցեպտով: Դա նշանակում է, որ Michelin անվադողերը թույլ են տալիս նվազեցնել վառելիքի ծախսը, այսպիսով, կրճատելով թունավոր արտանետումները մթնոլորտ: Այդ մասին վկասյում է անվադողի վրա տեղակայված “Green X” նշանը: Ավտոսիրողների համար վերջինս շահավետ է դրամական միջոցների տնտեսման տեսանկյունից, միևնույն ժամանակ  բարենպաստ է շրջակա միջավայրի համար ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու համար: Այսպիսով, ձեռք բերելով Michelin անվադողեր, դուք ոչ միայն տնտեսում էք ձեր միջոցները, այլ նաև հոգ էք տանում շրջակա միջավայրի մասին:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին` ուղարկելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն: Ուղարկել
SITE DEVELOPED BY IMPRESARIO PRODUCTIONS
© 2010 VITESSE LTD.